462 դիտում, 2020.03.30 23:27

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ: 

«Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Ստեղծված իրադրության պայմաններում հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար առավել քան երբևէ կարևորվում է գործարար ոլորտ-պետություն համագործակցությունը:

Այսօրվանից (30.03.2020) սկսած առանց հավելյալ վճարի (առանց տարիֆիկացման) Վիվա-ՄՏՍ-ի հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար հասանելի կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հեռավար ուսուցման հետևյալ կայքերը.

www.emis.am   

www.armedu.am

www.escs.am

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները»,-ասված է հաղորդագրությունում: 

կիսվել նյութով -