324 դիտում, 2020.03.30 21:45

5-րդ զորամիավորման զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

5-րդ զորամիավորման զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, մարտական տարբեր իրավիճակներում հրաձգային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները կատարել են նորմացույցներով սահմանված մի շարք կրակային վարժություններ և հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի շարժական և անշարժ թիրախները:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -