17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը մարտի 30-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախի մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը:
Քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից: