կարևոր
2817 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 21:20

130 միլիոն դրամ կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին, որոնք պայքարում են համաճարակի դեմ․ Հայկ Մարության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»,- նշել է քաղաքապետը։