982 դիտում, 2020.03.30 21:06

Ռուսաստանի Կենտրոնական շտաբը հերքել է Մոսկվայում մինչև ապրիլի 14-ը ինքնամեկուսացման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի Կենտրոնական շտաբը հերքել է Մոսկվայում մինչև ապրիլի 14-ը ինքնամեկուսացման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը. ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում գործող կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը փոխել է տեղեկատվությունը՝ քաղաքում մինչև ապրիլի 14-ը ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգելու մասին, նշելով, որ այն պետք է դիտարկել «մոտ ժամանակում»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ, տարածաշրջնում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը հրապարակել էր նոր լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն և նշել, որ Մոսկվայում բնակվողների համար ինքնամեկուսացման ռեժիմը ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 14-ը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը երկրում հաստատել է ինքնամեկուսացման ռեժիմ։

կիսվել նյութով -