կարևոր
1903 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 20:46

Լիբանանում ՀՅԴ նեկայացուցիչները հայրենակիցներին հորդորել են մնալ տանը եւ միասին պայքարել համավարակի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լիբանանում մեկուսացած հայրենակիցներին գոտեպնդելու համար Դաշնակցության «Ակնունի» կոմիտեն միջոցառում է կազմակերպել՝ «Ինչ էլ լինի միասին ենք եւ պետք է հաղթենք» կարգախոսով: Լեյլավան թաղամասում Դաշնակցության նեկայացուցիչները հայրենակիցներին հորդորել են մնալ տանը եւ միասին պայքարել համավարակի դեմ:

Հայերը պատշգամբից միասին աղոթել են Սուրբ Երրորդության հոգեւոր հովիվ Միքայել քահանա Տեմիրճյանի հետ: Շենքերի պաշտշգամբները զարդարված են եղել Եռագույններով, Լիբանաի եւ Դաշնակցության դրոշներով։ Բնակիչներին խոսքով դիմել է նաեւ լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բարգատունին։ Նա դիմել է քաղաքացիներին, կոչ անելով պահպանել անվտանգության միջոցները, նմալ իրենց բանկարաններում, իսկ բոլոր կարիքների համար գործող կամավորական խմբերը կհասնեն օգնության։ Արդեն շաբաթներ առաջ համավարակի դիմագրավման համար Ազգային կառույցների նախաձեռնությամբ ձեւավորվել է հատուկ շտաբ։ Տներում արգելափակված բնակիիչների համար հնչել են ազգային-հայրենասիրական երգերը: