308 դիտում, 2020.03.30 20:33

Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի ուղղությամբ հակառակորդի դիրքերից գնդակոծություն է տեղի ունեցել

Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի ուղղությամբ հակառակորդի դիրքերից գնդակոծություն է տեղի ունեցել

Այսօր երեկոյան ժամը 19-ի շրջանում Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի ուղղությամբ հակառակորդի դիրքերից գնդակոծություն է տեղի ունեցել։ Արձակված կրակահերթերից, Ոսկեւան գյուղում վիրավորվել է 14-ամյա պատանի։ Yerkimedia.am-ի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց։ Բարեբախտաբար երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Նախնական տեղեկություններով, վիրավորվել է նաեւ պայմանագրային մեկ զինծառայող։ Ադրբեջանական կողմից կրակահերթեր են արձակել նաեւ Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Այդտեղ պատճառվել է միայն նյութական վնաս։ Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը դադարեցրել են գնդակոծությունը։

կիսվել նյութով -