Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար, մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ իրենց մատչելի լեզվով։
Հիշեցնենք, որ ուղեցույցն արդեն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, եզդիերեն և քրդերեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։