Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 743 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 35 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է ավելի քան 157 հազարը: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիճակագրություն
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 145099 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը կազմում է 2606: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10779 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 85195 է: Գրանցվել է 5085 նոր դեպք: Մահացածների ընդհանուր թիվը 7340 է:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81470 է: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 63929 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 560:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3186-ով: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն Իրանում կազմում է 41495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 40174 է: Ընդհանուր առմամբ մահացել է 2606 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 19522 է, Շվեյցարիայում՝ 15526:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 100 դեպք կա, Ռուսաստանում` 1836, Թուրքիայում 9217:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: