530 դիտում, 2020.03.30 20:11

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ՌԻԱ Նովոստի

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն են հայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Պետությունների ղեկավարները անհանգստություն են հայտել աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների վերաբերյալ և միմյանց տեղեկացրել են՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում  համաճարակին հակազդելու կանխարգելիչ միջոցառումների մասին: Քննարկվել են այդ ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխհամագործակցության հնարավորությունները», - ասված է հայտարարությունում:

կիսվել նյութով -