592 դիտում, 2020.03.30 23:00

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ անհրաժեշտ բուժումը:

Հ.Գ. Չնայած չի էլ ցանկանում լքել ԲԿ-ն ու բժիշկներին», - գրել է Դերձյանը: 

կիսվել նյութով -