Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում իր աշխատանքներն է սկսել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԸՀ մամուլի կենտրոնից։
«Մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների համար մամլո կենտրոնում ապահովվել են աշխատանքային բոլոր պայմանները՝ որակյալ համացանց, համակարգչային սրահ, տեղեկատվական փաթեթներ: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ախտահանիչ ու կանխարգելիչ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում: