Նոր կորոնավիուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու որոշմամբ պայմանավորված Լեռնանիստի համայնքապետարանը, Արտակարգ միջոցառումների համակարգման շտաբը և արագ արձագանքման թիմը շարունակում են կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Լեռնանիստի համայնքապետարանը:
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Լեռնանիստ համայնք մուտք գործող ճանապարհին տեղադրվել է 24 ժամյա գործող ավտոմատ ախտահանող մեքենայացված սարք, որը հատուկ նյութերով ախտահանում է համայնք մտնող մեքենաները։
Համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանն անձամբ մասնակցում և ղեկավարում է իրականացվող բոլոր միջոցառումները, ըստ անհրաժեշտության պարբերաբար կանխարգելիչ աշխատանքներին հետևում է նաև ներդրված օնլայն համակարգով։
Այս ամենին զուգահեռ շարունակվում են նաև Ճանապարհների և հանրային նշանակություն ունեցող օբյեկտների պարբերական մաքրման ու ախտահանման աշխատանքները:
Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացվող համապատասխան միջոցառումների ընթացքում Լեռնանիստի բժշկական ամբուլատորիայի կողմից իրականացվում են ստուգիչ աշխատանքներ։ Ընտանեկան բժշկի և բուժքրոջ կողմից չափվում են բնակիչների ջերմությունը և ստուգվում բնակիչների առողջական ընդհանուր վիճակը։ Լեռնանիստի ամբուլատորիան իր կատարած աշխատանքների վերաբերյալ ամենօրյա հաշվետվություն է ներկայացնում համայնքի ղեկավարին։
Համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը հայտնեց, որ շարունակվում են բնակիչների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը և կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ աշխատանքները։
Բոլոր գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու որոշման տրամաբանությամբ և արվում է առավելագույնը իրավիճակը վերահսկելու նպատակով