288 դիտում, 2020.03.30 21:51

Աթլետիկայի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է

Աթլետիկայի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է

Աթլետիկայի աշխարհի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: Այն ի սկզբանե պլանավորված էր 2021 թվականի օգոստոսի 6-15-ը ԱՄՆ-ում:

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աթլետիկայի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և երբեք չեն անցկացվում Օլիմպիական խաղերի հետ նույն տարում:

կիսվել նյութով -