2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: