18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հայաստանը համաշխարհային շուկայում բենզինի գնի ցուցանիշով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«Աշխարհի 165 երկրներում բենզինի գների վերաբերյալ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում ներկայում 1 լիտր 95 օկտանային թվով (պրեմիում) բենզինը վաճառվում է շուրջ 0.71 դոլարով (350 դրամ): Այս ցուցանիշով մեր երկիրը համաշխարհային շուկայում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, 11 հորիզոնականով առաջ անցնելով հարեւան Վրաստանից, որտեղ բենզինի 1 լիտրի գինը կազմում է 0.76 դոլար, Ռուսաստանում այն 0.58 դոլար է»,- գրել է Սմբատյանը։