կարևոր
974 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-30 17:30

Վրաստանը ողջ երկրում կարանտինային ռեժիմ է հայտարարում. Sputnik-Georgia

Վրաստանը ողջ երկրում կարանտինային ռեժիմ է հայտարարում. Sputnik-Georgia

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամբողջ երկրում կարանտինային ռեժիմի մտցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru կայքը:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ի առավոտյան ժամը 8-ից:

Սա նշանակում է.

- պարետային ժամ ՝ 21.00-ից մինչև 06.00

- դադարեցվում է հասարակական տրանսպորտի երթևեկությունը

- տաքսիների շահագործման խիստ կանոնակարգեր են սահմանվում. թույլատրվում է ոչ ավելի, քան երկու ուղևոր

- փակվում են Թբիլիսին, Քութայիսին, Բաթումին, Փոթին, Զուգդիդը, Ռուսթավին

- բոլորն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ

- բոլորը, հատկապես տարեցները, պետք է դուրս գան տնից բացարձակապես անհրաժեշտության դեպքում․

Ավելի վաղ՝ մարտի կեսերին, Վրաստանի կառավարությունը փակեց իր սահմանները, իսկ մարտի 21-ին հայտարարեց արտակարգ դրություն: 

Մինչ օրս Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 98 դեպք: