կարևոր
694 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-30 16:58

Արցախի ընտրական գործընթացների մասնակիցներին կբաժանվեն բժկական անհատական պաշտպանիչ միջոցներ

Արցախի ընտրական գործընթացների մասնակիցներին կբաժանվեն բժկական անհատական պաշտպանիչ միջոցներ

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրական տեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։

Այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Արցախի Հանրապետության մարտի 31-ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն»,-ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ ախատահանվում են նաև բոլոր ընտրական տեղամասերը։

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։