կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 15:03

Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Մհեր Գրիգորյան

Աշխարհում գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Քննարկումներ լինելու են և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկականք։ Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան», - ասաց Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գնի բանաձևային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է։