կարևոր
819 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-30 14:37

COVID-19. վարակվածների ընդհանուր թվով Իսպանիան անցավ Չինաստանին

COVID-19. վարակվածների ընդհանուր թվով Իսպանիան անցավ Չինաստանին

Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին: Վերջին տվյալների համաձայն, Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 195: Այստեղ մեկ օրում 5 հազար 85 նոր դեպք է հաստատվել:

Իսպանիայում մահացության ցուցանիշը ևս բարձր է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Մեկ օրում գրանցվել է 500-ից ավելի մահ:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 81 հազար 470 է: Այստեղ նոր դեպքերը փոքր թիվ են կազմում: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։