08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գողության փորձ կատարելու կասկածանքով մարտի 28-ին, ժամը 23:40-ին Երվանդ Քոչարի փողոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք ժամը 23։30-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: