կարևոր
1774 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 14:13

Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։ Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը: Պատրիկ Դեւեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: