կարևոր
720 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-30 14:08

Կառավարությունն ընդունեց հղի կանանց աջակցության նոր ծրագիր

Կառավարությունն ընդունեց հղի կանանց աջակցության նոր ծրագիր

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը, որը վերաբերում է հղի կանանց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, ապա սահմանափակումներ չեն դրվում, նրաք կարող են նաև մյուս ծրագրերից էլ օգտվել։

Աջակցության մեկ այլ ծրագիր ընդունվել էր կառավարության՝ մարտի 26-ի նիստում։ Դրա շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած, միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։