կարևոր
2041 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 13:10

ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր

ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 11։30-ի սահմաններում Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրեեի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել և բախվել աղբատար ավտոմեքենային և աղբարկղին։ Վթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։