16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի:
Ինչպես հաղորդում է «Deutsche Welle»-ն, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:
Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:
Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:
Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։