կարևոր
2022 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 12:48

Հայաստանում 482 վարակվածներից ծանր է գտնահատվում 14 հիվանդի առողջական վիճակը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսը նոր արտերկրից ժամանած դեպքեր են: Կառավարության արտահերթ նիստում այդ մասին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց շփման շրջանակը պարզվում է։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում:

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։