կարևոր
1972 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 10:49

Փրկարարները մարել են Ոսկևան գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Ոսկևան գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 29-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության Ոսկևանի խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել են խոտածածկույթ (մոտ 15 քմ) և չբնակեցված տան շքամուտքի փայտյա հատակը (մոտ 10 քմ):