24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Անի Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 10 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են, ֆիքսել ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից: