կարևոր
1763 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 09:49

Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ մարտի 28-ին, ժամը 19:40-ի սահմաններւոմ Կոտայքի մարզում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ «Բեկոն» արտադրամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը: «Աբովյան» բժշկական կենտրոնից Վ. Գրիգորյանը տեղափոխվել է՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: