կարևոր
1458 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 09:27

Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգանի անվտանգության համար․ BBC

Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգանի անվտանգության համար․ BBC

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հոգա ծախսերը արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի անվտանգության համար։

Ինչպես հաղորդում է BBC-ին, այս մասին Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ չնայած ինքը թագուհու ընկերն ու երկրպագուն է, բայց գրել է՝ «նրանք պետք է վճարեն»:

Նշվում է, որ զույգն ավելի վաղ Կանադայի Վանկուվեր քաղաքից տեղափոխվել է Լոս Անջելես և ինքնամեկուսացել։

Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ նրանք կիրակի օրը հաղորդել են, որ մտադիր չեն ամերիկյան կառավարությունից ռեսուրսներ խնդրել՝  իրենց անվտանգության ապահովման համար։