կարևոր
1318 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-29 23:46

ՖԻԴԵ-ն հետաձգել է կանանց Գրան Պրին

ՖԻԴԵ-ն հետաձգել է կանանց Գրան Պրին

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հետաձգել է կանանց Գրան Պրին:

Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Իտալական Սարդինիա քաղաքում նախատեսված կանանց Գրան Պրին պետք է կայանար մայիսի 2-15, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե հետագայում որտեղ և երբ կանցկացվի մրցաշարը:

Ավելի վաղ ՖԻԴԵ-ն հետաձգել էր նաև շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հավակնորդների մրցաշարը: