կարևոր
2319 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-29 21:46

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700 000-ը. Worldometers

Կորոնավիրուսով վարակվածների թիվը  գերազանցել է 700 000-ը. Worldometers

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 704 068-ի:  Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ:

Մարտի 29-ի դրությամբ՝  ապաքինվել է 149 219 հիվանդ, ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 519 969 մարդ:

Ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան:

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 177 երկրում: