կարևոր
711 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-29 21:19

Հուբեյը երկու ամսվա դադարից հետո վերականգնել է ավիահաղորդակցությունը. Ինտերֆաքս

Հուբեյը երկու ամսվա դադարից հետո վերականգնել է ավիահաղորդակցությունը. Ինտերֆաքս

Չինաստանի Հուբեյ նահանգը, որը համարվում է COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, վերականգնել է ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 63 օր առաջ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։

Նշվում է 25 ավիաընկերությունների չվերթների ուղևորների մեծ հոսքի մասին. թռիչքներ են իրականացվելու ավելի քան 100 ուղղություններով: Ավիատոմսերի վաճառքը սկսվել է նախօրեին, դրանք սպառվել են մեկ օրում:

Առավել մեծ պահանջարկ ունեն չվերթները դեպի Շանհայ, Շենչժեն, Գուանչժոու, Հանչժոու, Չունցին քաղաքներ:

Հուբեյը, կենտրոնական կառավարության որոշմամբ, հունվարին արգելափակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, երբ նահանգից կորոնավիրուսի տարածումը սկսել էր վտանգավոր չափերի հասնել: