կարևոր
1826 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-29 20:47

Ճաշարանի բացում ՊԲ-ի հերթական զորամասում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ճաշարանի բացում ՊԲ-ի հերթական զորամասում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բանակի հրամանատարը շրջայց է կատարել նորաբաց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ: