կարևոր
1378 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-29 20:44

Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:  Այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:

«Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել մայրաքաղաքում և շրջաններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների արդյունքների մասին: Հանրապետությունն ապահովված է ախտահանիչ միջոցներով և սարքավորումներով, իսկ համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:

Աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Նախագահի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր տեխնիկական պարկը և տրանսպորտային միջոցների մի մասը համապատասխանեցրել է ախտահանիչ-հակահամաճարակային բնույթի աշխատանքների իրականացմանը: Դրանք արդեն բարեհաջող փորձարկվել են, և առաջիկա օրերին դրանց կիրառմամբ ախտահանիչ աշխատանքները նոր՝ առավել արդյունավետ հուն կմտեն»: