կարևոր
2111 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-29 19:22

Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը․ SANA

Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը․ SANA

Սիրիայի հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Այս մասին հայտնում են Սիրայի  առողջապահության նախարարությունից։ Լուրը փոխանցում է Սիրիական SANA գործակալությունը։

«Կինը մահացել է վերակենդանացման բաժանմունք  տեղափոխելուց հետո: Ստուգումներից հետո պարզվել է, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Սիրիայում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի հինգ դեպք: Մարտի 25-ից երկրում սահմանվել է պարետային ժամ, մինչև ապրիլի 16-ը։