կարևոր
1481 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-29 19:08

Ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։