կարևոր
2066 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-29 17:38

Ֆրանսիան և Հայաստանը կորցրին լավագույն զավակներից մեկին. ՀՀ նախագահը՝ Դևեջյանի մահվան կապակցությամբ

 Ֆրանսիան և Հայաստանը կորցրին լավագույն զավակներից մեկին. ՀՀ նախագահը՝ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին:
Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով:
Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին և թոռներին, հարազատներին, ինչպես նաև ֆրանսահայությանն ու մեր ողջ ժողովրդին»: