358 դիտում, 2020.03.29 16:32

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. ՀՀ վարչապետ

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. ՀՀ վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

«Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։
Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։
 Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում։

կիսվել նյութով -