300 դիտում, 2020.03.29 15:56

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում

Մարտի 29-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻ Նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 126 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 10:21-ին: Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վալերի Բ., ծնված 1977 թ.) շարժիչի հատվածը՝ մասամբ:

կիսվել նյութով -