396 դիտում, 2020.03.29 15:44

Չավին ցանկություն ունի գլխավորելու «Բարսելոնա»-ն

Չավին ցանկություն ունի գլխավորելու «Բարսելոնա»-ն

«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին ցանկություն ունի գլխավորելու կատալոնական ակումբը: Այս մասին գրել է Mundo Deportivo-ն:

«Երբեք չեմ թաքցրել, որ ուզում եմ գլխավորել «Բարսելոնա»-ն: Տարիներ առաջ դրա համար վաղ էր, հիմա կարծես եկել է ժամանակը: Սակայն ակումբի գլխավոր մարզիչ դառնալու դեպքում ես ուզում եմ որոշումներ ընդունել ինքս»,-ասել է Չավին, ով իր ամբողջ կարիերայի ընթացող հանդես է եկել «Բարսելոնա»-ում:

1998-ից 2015 թվականների ընթացքում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

կիսվել նյութով -