502 դիտում, 2020.03.29 15:30

Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը

Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ  նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է մի քանի երթուղու սպասարկումը Հայաստանի հետ։ 


ՏԵՂԵԿԱՆՔ

 ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցրել է հետևյալ երթուղիների սպասարկումը:

 ՀՀ փոխադրողի կողմից ս.թ. մարտի 27-ից չի սպասարկվում Գորիս -Ստեփանակերտ-Գորիս կանոնավոր երթուղին։

 Նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված, նվազել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից վաճառված տոմսերի ընդհանուր քանակը։

 Նվազել է նաև ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը․ ԱՀ-ից դեպի ՀՀ սովորաբար մեկնում էին՝ օրական 7-10 թեթև մարդատար  տաքսի, ս.թ. մարտի 20-ից մինչև 26-ը՝ օրական 2-4 թեթև մարդատար տաքսի, մարտի 26-ից առ այսօր՝ օրական 1-2 թեթև մարդատար տաքսի։

կիսվել նյութով -