19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է մի քանի երթուղու սպասարկումը Հայաստանի հետ։
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցրել է հետևյալ երթուղիների սպասարկումը:
ՀՀ փոխադրողի կողմից ս.թ. մարտի 27-ից չի սպասարկվում Գորիս -Ստեփանակերտ-Գորիս կանոնավոր երթուղին։
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված, նվազել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից վաճառված տոմսերի ընդհանուր քանակը։
Նվազել է նաև ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը․ ԱՀ-ից դեպի ՀՀ սովորաբար մեկնում էին՝ օրական 7-10 թեթև մարդատար տաքսի, ս.թ. մարտի 20-ից մինչև 26-ը՝ օրական 2-4 թեթև մարդատար տաքսի, մարտի 26-ից առ այսօր՝ օրական 1-2 թեթև մարդատար տաքսի։