կարևոր
2586 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-29 15:17

Երեք ավիաընկերություն մարտի 29-ին կիրականացնի թռիչք դեպի Մոսկվա․  Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է․

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝
Ս․թ․ մարտի 29-ին
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի
AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը ,
«Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի
SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
«Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։