կարևոր
1836 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-29 14:29

14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է Նիկողոսյանը: