442 դիտում, 2020.03.29 14:17

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր։ Այս մասին Տոլմաջյանը  գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը:

Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։ 

 

կիսվել նյութով -