Le chagrin est immense. Profondément Français et toujours fidèle à ses origines, Patrick #Devedjian incarnait l’intégration exemplaire des Arméniens de France.
— Hasmik Tolmajian (@tolmajian) March 29, 2020
Il fut un fervent avocat de la cause arménienne, un grand acteur de l’amitié entre la #France et l’#Arménie. pic.twitter.com/jgfGON2tIu
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր։ Այս մասին Տոլմաջյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը:
Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։