560 դիտում, 2020.03.29 13:07

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային․ Նիկոլ Փաշինյան

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Պատրիկ Դեւեջյանի մահվան լուրին։ 

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:

կիսվել նյութով -