378 դիտում, 2020.03.29 12:16

Տոկիոյի ՕԽ-ի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսին

Տոկիոյի ՕԽ-ի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսին

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսի 23-ին: Այս մասին գրել է New York Times-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարի հետաձգված խաղերի նոր ժամանակացույցի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեն կարծես թե վերջնական որոշում է կայացրել:

Ավելի վաղ` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:  

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին: 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: 

կիսվել նյութով -