826 դիտում, 2020.03.29 11:56

Կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint

Կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint

Կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ Լուրը հաղորդում է   LePoint լրատվականը։

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։

 Դևեջյանը Twitter-ում ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարակված է կորոնավիրուսով։